Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Պատմությունը հուշում է, բայց չի պարտադրում

Պատմությունը հուշում է, բայց չի պարտադրում
26.09.2024 | 13:42

Էնպես չի, որ միայն Էրդողանն է ուսանելի գրքեր գրում ու նվիրում սկսնակ ընթերցողներին։ Դրանից առաջ մի ազդեցիկ աղանդ խեղաթյուրված Աստվածաշունչ է նվիրել, հետո Մաքրոնն է իր գունագեղ դասագիրքը նվիրել ուսումնատենչ մանկանը։ Առաջիկայում հանդիպում կլինի Հնդկաստանի նախագահի հետ, որը կնվիրի պատկերազարդ Կամասուտրա։ Էլի շատերը շատ գրքեր կնվիրեն, որոնց իրարամերժ բովանդակությունից մանկան բանականությունը կշիկանա ու կկախի։ Գուցե իմ հարևան Վաղոն էլ իր հեղինակած Բլոտի գիրքը նվիրի։

Բայց, ինչպես միշտ, ամենավերջում մի հաստափոր գիրք կնվիրի ՌԴ նախագահը՝ տարբեր տրամաչափի ղազուխների մասին։ Ափսոս, որ վերջին գիրքը մենք էլ ենք շեղված ու խեղված մանկան հետ կարդալու։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 4882

Մեկնաբանություններ